Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 օր առաջ - 21:56 04-06-2026

Արժանացել եմ պատվոգրերի՝ Կալիֆորնիայի Սենատի և Գլենդելի քաղաքապետի կողմից․ Սարգիս Ստեփանյան

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօր արժանացել եմ պատվոգրերի՝ Կալիֆորնիայի Սենատի և Գլենդելի քաղաքապետի կողմից։ Այս մասին գրել է Սարգիս Ստեփանյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս բարձր գնահատականը՝ որպես աշխարհի և Եվրոպայի պարաբազկամարտի բազմակի չեմպիոն, հաշմանդամային սպորտի զարգացմանը, մարզական բարձր արդյունքներին և միջազգային ասպարեզում ունեցած ձեռքբերումներին նվիրված գործունեության համար։

Հանդիպման ընթացքում նաև մեծ սիրով Գլենդելի քաղաքապետին նվիրեցի իմ հեղինակային «Բազկամարդ» գիրքը՝ հեղինակային մակագրությամբ՝ որպես հայ մարզական մտքի և փորձի համեստ ներդրում։

Խորին շնորհակալություն եմ հայտնում Կալիֆորնիայի Սենատին և Գլենդելի քաղաքապետարանին՝ ցուցաբերած գնահատանքի, ուշադրության և ջերմ ընդունելության համար։

Այս գնահատանքը պարտավորեցնող է և միաժամանակ ոգեշնչող՝ շարունակելու իմ գործունեությունը նույն նվիրումով և պատասխանատվությամբ՝ ի նպաստ սպորտի զարգացման, մեր պետության հեղինակության բարձրացման և հայկական դրոշը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու գործին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ