Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 օր առաջ - 13:00 04-06-2026

ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հաճախ են խոսում երիտասարդ կադրերի առաջխաղացման մասին։ Սակայն երբ բարձր պաշտոններն ու եկամուտների շեշտակի ավելացումը համընկնում են իշխանական ազդեցիկ ընտանիքների առաջխաղացման հետ, հարցերը դառնում են անխուսափելի։

Խոսքը ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի որդու մասին է, որի վերաբերյալ հրապարակային փաստաթղթերում առկա տվյալները հետաքրքիր պատկեր են ձևավորում։

Ըստ ներկայացված կենսագրական տվյալների՝ Արմեն Խաչատրյանը ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 4-ին։ Հրապարակված աշխատանքային կենսագրության մեջ նշված է, որ նա 2011-2013 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչակազմի, հաշվառման և վերլուծության բաժնի պետի պաշտոնը։



Փորձագետները նկատում են, որ ոստիկանության համակարգում առաջխաղացման կարգն այնպիսին է, որ նորմալ ընթացքով առաջխաղացման պարագայում՝ անձը 38 տարեկանում չէր կարող զբաղեցնել այս բաժնի պետի պաշտոնը։

Տեղեկացնենք, որ Արմեն Խաչատրյանի որդին՝ Էդուարդ Խաչատրյանը ՀՀ արդարադատության նախարարության ներքո գործող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատում է 2023 թվականից:

Այդ ժամանակ հետաքննող լրագրողները պարզել էին, որ ոչ միայն պաշտոնի արագ առաջխաղացում է տեղի ունեցել, այլև պատգամավորի որդին կարճ ժամանակահատվածում շարքային փորձագետից նշանակվել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարևորագույն բաժիններից մեկի պետ, ինչից հետո ՝ կապված պաշտոնի բարձրացման հետ՝ զգալիորեն աճել են նաև նրա տարեկան աշխատավարձն ու եկամուտները:

Այս նշանակումը ոմանք որակում են որպես իշխանական լծակների հնարավոր օգտագործում՝ հաշվի առնելով Արմեն Խաչատրյանի ազդեցիկ դիրքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:

Դրանից հետո պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց որդու պաշտոնի և աշխատավարձի բարձրացումը՝ միաժամանակ հերքելով իր հնարավոր հովանավորչությունը։

Հրապարակված հայտարարագրերից երևում է, որ որդու ստացված աշխատավարձը վերջին տարիներին հետևողականորեն աճել է՝ 4 միլիոն 397 հազար 126 դրամ, հաջորդ տարում՝ արդեն 5 միլիոն 579 հազար 714 դրամ, դրանից հետո՝ 8 միլիոն 133 հազար 292 դրամ։



Հետաքրքիր դրվագ կա նաև բնակության հասցեի վերաբերյալ հրապարակված տվյալներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հասցեի կողքին նշված է «ըստ գտնվելու վայրի» ձևակերպումը, որը սովորական հասցեական գրառում չէ և լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։



Ի դեպ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «նախկին թալանչիների» ժամանակ զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն ՆԳ համակարգում և կարծես մինչև 2018 թվականը ոչ մի անգամ չի դժգոհել առկա բարքերից։

Փոխարենը՝ այժմ նրա որդին շարքային փորձագետից արագորեն վերածվել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարևորագույն բաժիններից մեկի պետի, իսկ աշխատավարձն էլ միլիոններով ավելացել է։ Իհարկե, «Ապագա կա՛»։ Խաչատրյանի ընտանիքը ճիշտ է քարոզում ՔՊ-ի օգտին, և այդ ապագան միանշանակ ՔՊ-ականների համար է։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան