ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։