Ուղիղ եթեր
Օրակարգ 4 օր առաջ - 20:00 02-06-2026

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը հավակնում է Ադրբեջանի դեսպանի պաշտոնին․ Եկատերինա Թաիրյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Կանադայի հայկական սփյուռքի ներկայացուցիչ Եկատերինա Թաիրյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Եկատերինա Թաիրյանի հետ զրուցել ենք Հայաստանում ծավալվող զարգացումներին մասնակցելու իր պատճառների, ստացած տպավորությունների, հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու կարևորության, Նիկոլ Փաշինյանին մերժելու պատճառների, վերջինիս ունեցած արտաքին աջակցության, ընդդիմադիր ուժերի բազմազանության միջև ճիշտ կողմնորոշվելու անհրաժեշտության,Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված արշավի, Փաշինյանի վերընտրության դեպքում դրա շարունակության, Բագրատ և Միքայել Սրբազաններին տևական ժամանակ անազատության մեջ պահելու պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Եկատերինա Թաիրյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը հավակնում է Ադրբեջանի դեսպանի պաշտոնին։

«Ինձ մոտ միտք է առաջանում և շատ համախոհներից էլ լսել եմ սա, որ եթե մեր երկրում էսպես գործեին թուրք-ադրբեջանական գործակալներ, իրենց գործելաոճը չէր տարբերվի այս կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի գործելաոճից, իրենց սպարագլուխներից։ Գիտես՝ սենց կարծես մի հատ մրցավազք է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՔՊ-ականները փորձում են հավակնել Ադրբեջանի դեսպանի կամ ինչ-որ չգիտեմ վիլայեթի ղեկավարի պաշտոնին՝ սկսած այս ադրբեջանցիների ցավով ապրող Ալեն Սիմոնյանից, չգիտեմ հայկական եկեղեցու սրբապղծությունը, հիմնահատակ ավերումը արդարացնող Արսեն Թորոսյաններից։ Կնախընտրեի՝ սրանց մասին շատ չխոսենք այսօր։ Ես կարծում եմ՝ մեր ժողովուրդը պարզ, այսպես ամեն ինչ բաց տեսնում է արդեն և պատրաստ է անելու իր ընտրությունը»,- ասաց նա՝ երիտասարդությանը կոչ անելով անպայման մասնակցել ընտրություններին և համոզմունք հայտնելով, որ հունիսի 7-ին այս ընթացքը հնարավոր է շրջել։

Թաիրյանը միևնույն ժամանակ նկատեց՝ Միքայել Սրբազանը, կալանքի մեջ գտնվելով, նվաստացնում է այս իշխանություններին։

«Միայն այդպես կա մեզ հաղթանակ ու այդ հաղթանակը, իհարկե, այլընտրանք չունի, ոնց որ միշտ ասում է Բագրատ Սրբազանը։ Գիտես հենց դա էր, նրանք մեկ տարի շարունակ մտածում էին, թե ինչպես Բագրատ Սրբազանին մեկուսացնեն, ինչպես նրան վարկաբեկեն։ Նախ առաջին հերթին դա չստացվեց իրենց մոտ, իհարկե, բայց նաև հիմա ֆիզիկապես նրան ուղղակի կալանքի վերցնել, անազատության մեջ պահելը Բագրատ Սրբազանին հենց այդ նպատակը ունի․ ժողովրդին զրկել նրա առաջնորդական խոսքից, նրա իմաստուն խոսքից և այն հույսը, որը նա կարող էր պարգևել ժողովրդին։ Բայց այդտեղ էլ են սխալվում։ Ես, Հայաստանում գտնվելով, ոչ մի դատապրոցես բաց չեմ թողնում, Բագրատ Սրբազանի դատերին մասնակցում եմ հենց այդ հույսով, որ իր խոսքը լսեմ։ Այն ջերմությունը, որ նա կարողանում է փոխանցել այդ ապագու հետևից, դա փոխանցվում է մեզ վստահաբար։

Նրանք չեն կարող լրացնել Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի պես անձանց, և Միքայել Սրբազանը իր այդ այդ կա կալանքում գտնվելու վիճակում նույնիսկ նվաստացնում է սրանց: Նրանք գալիս են Գյումրիի հրապարակ և տեսնում են այն փոքրաթիվ մարդկանց, ում հարկադրաբար են բերել այդտեղ և վերևից նրանց նայում է Միքայել Սրբազանը և հուսով եմ՝ նրանց մեղքերին որոշակի թողություն կտա»։

Մանրամասները՝ հարցազրուցում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել