copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:53 02-06-2026

Տավուշի Դիմաց լեռան տարածքում տեղադրված սրտիկը կապամոնտաժվի

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի, իսկ տարածքը կվերադարձվի նախկին բնական տեսքին։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները շահագրգիռ կողմերի հետ կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ՝ տարածքի վերականգնումն ապահովելու և բնական միջավայրին հասցված ազդեցությունները վերացնելու նպատակով։

Շնորհակալ եմ բնապահպանական հանրության ներկայացուցիչներին՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, բարձրաձայնելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար։

Համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կարող ենք պահպանել Հայաստանի եզակի բնաշխարհը։ Մեզնից յուրաքանչյուրը՝ լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր կարևոր ներդրումն ունի շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մշակույթի ամրապնդման գործում»,– գրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ