Ներքին 3 տարի առաջ - 12:04 05-10-2022

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է՝ ինչ է կառուցվում «Դիմաց» լեռան վրա

Աշոտ Խաչատրյան անունով ֆեյսբուքյան օգտատերը ահազանգում է, որ Տավուշի մարզի «Դիմաց» լեռան ժայռի վրա ինչ-որ բան են կառուցում։

«Տավուշի մարզի Դիմաց լեռան/ժայռի վրա ինչ-որ բան են կառուցում։ Եթե որևէ բան կառուցվեց, էս ամենասիրուն տեղի տեսքը միանգամից ավերվելու ա»,- գրել էր Խաչատրյանը։




ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ խնդրի մասին օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի գրառումից չէ, որ տեղեկացել են, խնդրին մասին տեղյակ են արդեմ մի քանի օր։

Հարցին, թե թույլտվություն են ունեցել, շինարարություն սկսելուց առաջ, թե խախտումներ կան Հակոբյանն ասաց.

«Մեր Դիլիջան ազգային պարկի պահպանության բաժինը հայտնաբերել է իրավախախտում, կազմել է արձանագրություն, որին կտրվի համապատասխան իրավական ընթացք, իսկ այդ լետան տեսքը կբերվի նախկին տեսքի»։

Հակոբյանը նաև ասաց, որ երեկ հայտնաբերել են իրավախախտին։ Հարցին, թե կառույցը առանց թույլտվության է եղել՝ Հակոբյանն ասաց. «առանց թույլտվություն չէ, այնտեղ համայնքային հողերի և ազգային պարկի տարածքը շատ լղոզված է առանձնացված և իրենք իմացել են, թե համայնքային հողի տարածքում են շինարարություն սկսում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ