Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Խոսք 5 օր առաջ - 21:51 01-06-2026

Հայաստանին աջակցելու Զելենսկու կոչը քաղաքական ուղերձ է․ Արա Պողոսյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Ուկրաինայի նախագահի նման հայտարարությունները հիմնականում ունեն քաղաքական և հռետորական բնույթ և չեն ենթադրում գործնական լայն գործողություններ թե՛ Եվրոպական միության, թե՛ Արևմուտքի կողմից»,– Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահի կողմից Հայաստանին ուղղված աջակցության կոչերին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը հակառուսական օրակարգերում փորձում է ակտիվ դերակատարություն ունենալ և ընդլայնել այդ քաղաքական շրջանակը։

«Ուկրաինայի նախագահը, որպես կանոն, հակառուսական ձևաչափերում փորձում է առավելագույնս ակտիվ դեր ունենալ և ընդլայնել այդ շրջանակը։ Սա իր քաղաքական շահերի տեսանկյունից հասկանալի է»,– նշեց նա։

Պողոսյանի գնահատմամբ՝ Արևմուտքի կողմից նման հայտարարությունները կոնկրետ գործողությունների վերածելը քիչ հավանական է։

«Եվրոպան և Արևմուտքը մինչ այժմ ավելի շատ կողմնակից են աստիճանական և զգուշավոր մոտեցումների։ Հայաստանը չունի ուղիղ սահման Եվրոպայի հետ և համարվում է խոցելի պետություն, հետևաբար կտրուկ քայլերի հավանականությունը ցածր է»,– ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ այդ հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ միայն տեղեկատվական դաշտում և հանրային ընկալումների ձևավորման վրա։

«Ընտրությունների վրա որոշակի ազդեցություն, իհարկե, կարող է լինել, բայց դա ավելի շատ տեղեկատվական ազդեցություն է՝ լրատվական հոսքերի և հրապարակումների միջոցով ձևավորվող ընկալումների տեսքով»,– նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նման հարթակներում հաճախ շրջանառվում են նաև չստուգված կամ վիճարկելի աղբյուրներով նյութեր, որոնք օգտագործվում են քաղաքական դիսկուրսում։

Պողոսյանը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի արձագանքը նման զարգացումներին արդեն նկատելի է, և այն աստիճանաբար փոխում է իր մոտեցումները։

«Ռուսաստանը փորձում է փոխել իր ռազմավարությունը Հայաստանում և ընդհանրապես իր նախկին ազդեցության գոտիներում։ Եթե նախկինում հիմնական աշխատանքը կատարվում էր էլիտաների միջոցով, ապա այժմ նկատվում է փորձ՝ ավելի ակտիվ աշխատելու հասարակությունների հետ»,– ասաց նա։

Վերջում քաղաքագետը նշեց, որ տարածաշրջանային տեղեկատվական և քաղաքական մրցակցությունը շարունակվելու է, սակայն դրա ազդեցությունը պետք է գնահատել համեմատաբար զգուշավոր կերպով։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Պուտինը, խոսելով Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու հանարվորության մասին, հիշեցրել է, որ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամն իր սկիզբն է առել 2013-2014 թվականներին՝ հենց Եվրամիության հետ մերձենալու փորձերի ֆոնին։ Իսկ մայիսի 31-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինի այս հայտարարությունը սպառնալիք էր որակել։

ՌԴ-ն սպառնալիքներ է հնչեցնում նաև հարևան այլ երկրների հասցեին՝ շատ ավելի բացահայտ, քան նախկինում։ ՌԴ յուրաքանչյուր հարևան լսեց Հայաստանի մասին հնչած խոսքերը, մինչդեռ միայն հայ ժողովուրդն ունի իր երկրի ապագան ընտրելու իրավունք և դա էլ կանի։








Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան