Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:13 15-10-2023

Առաջիկայում հավանաբար կտեսնենք զենքի ու ռազմամթերքի նոր տեղաշարժեր դեպի Ադրբեջան. Արա Պողոսյան

Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել Ադրբեջանական «քեյսը»: Առաջիկայում հավանաբար կտեսնենք զենքի ու ռազմամթերքի նոր տեղաշարժեր դեպի Ադրբեջան։ Քաղաքագետ Արա Պողոսյանն այս մասին գրում է ֆեյսբուքյան ի էջում։

«Անկասկած է, որ Ադրբեջանը (հասկանալ Իսրայելը) կփորձի Իրանի դեմ հենց պրոքսի պատերազմի սցենար խաղարկել` Հայաստանում Իրանի ռազմավարական շահերին հարվածելու միջոցով։

Իրավիճակ` երբ Իրանը ստիպված կլինի կա‘մ վերափոխել տարածաշրջանային հաղորդակցության և անվտանգության համակարգի ապագայի մասով փոխել իր ռազմավարությունը, կամ ներգրավվել պատերազմի մեջ սեփական սահմանների մոտ և ընտրություններ կատարել պաղեստինյան և ադրբեջանական «քեյսերի» միջև։

Իհարկե բարդ ընտրություն է լինելու` պահպանել իսլամական աշխարհի հովանավորի իր իմիջը և շարունակել ՀԱՄԱՍ-ի և դիմադրության մյուս մասնիկներին աջակցությունն ու հիմնական ուշադրությունը հատկացնելը, թե՞ լուծել մերձավոր սահմանների անվտանգության և ռազմավարական շահերի սպասարկումը։

Կարծում եմ այս պարագայում Իրանը ստիպված կլինի նախ մերձավոր սահմանների և ռազմավարական շահերի սպասարկումը, միաժամանակ Հզբոլա-յի միջոցով շարունակելով աջակցությունը Գազայի հատվածին։

Սակայն սա նաև Իսրայելի համար է լինելու ծախսատար և ռեսուրսատար ճակատ, չնայած այն հանգամանքին, որ շուրջ 3 տարի Իսրայելը Ադրբեջանին հսկայական քանակությամբ սպառազինություն է մատակարարել և ադրբեջանական բանակի տարբեր մասնագետների համար ապահովել է ուսուցում։

Մոտենում ենք գորշ ժամանակների, երբ ամեն վայրկյան, քայլ, խոսք ունենալու է կյանքի արժեք»,- գրել է նա։

​​​​​​​

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին