Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 օր առաջ - 18:00 01-06-2026

Մերժված արցախցիներն ու Լոռու մարզպետի տպավորիչ ունեցվածքը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում «հեղափոխական էլիտայի» հայտարարագրերը շարունակում են մնալ լրագրողական հետաքննությունների ամենահարուստ աղբյուրը: Լոռու մարզպետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Արեն Մկրտչյանի և նրա ընտանիքի ընտանեկան եկամուտները վերջին տարիներին տպավորիչ կերպով աճել են, մինչդեռ նրա դուռը թակած արցախցիները հիմնականում ձեռնունայն են հեռացել այնտեղից։

Օրինակ՝ հրապարակված փաստաթղթերից մեկում Նաիրա Արթուրի Զախարյանի դիմումը, որը վերաբերում է Արցախից տեղահանված երեխայի բուժմանը, մարզպետի կողմից մերժվել է։ Մեկ այլ դեպքում մերժվել է Սպիտակի բնակիչ Մարինե Գևորգի Պողոսյանի դիմումը։ Փաստաթղթում որպես դիմումի առարկա նշված է՝ «Անձնական հարց, անհայտ կորած զինվորի մայր»։



Երկու դեպքերն էլ վերաբերում են սոցիալական բնույթի հարցերի։ Սակայն հրապարակված փաստաթղթում բացակայում են մերժումների պատճառաբանությունները, և նշված չէ, թե ինչ հիմնավորումներով են նման որոշումների կայացվել։ Իշխանությունը բոլոր ժամանակներում պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու սովորություն և մերժված քաղաքացուն ճանապարհելու մեծ փորձ ունի, սակայն ժողովրդահաճո հայտարարությունների ֆոնին իշխանության այս գործելաոճը բացահայտում է այդ կարգախոսների ճղճիմությունն ու սնանկությունը։



Սրան զուգահեռ, ինչպես արդեն նշեցինք, Արեն Մկրտչյանի ունեցվածքն ու եկամուտները տպավորիչ կերպով աճել են, բացի այդ հայտարարագրերում առկա են անհամապատասխանություններ․ Օրինակ՝ ԿԸՀ ընտրողների ռեգիստրով Արեն Մկրտչյանի հաշվառման հասցեն նշված է՝ Վանաձոր, Տիգրան Մեծ 42, բն. 10, մինչդեռ ԱԺ թեկնածուի պաշտոնական հայտարարագրում այդ հասցեն վերածվում է՝ Վանաձոր, Տիգրան Մեծ 42, բն. 12-ի։




Բայց սա դեռ ամենը չէ. որպես փաստացի բնակության վայր Մկրտչյանը նշել է մեկ այլ հասցե՝ ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորիչ 31: Մեկ այլ հարցերի «կծիկ է» մարզպետի հայտարարագրի «Անշարժ գույքի» բաժինը, որն ամբողջությամբ դատարկ է, իսկ «Շարժական գույք» բաժնում նշված է միայն մեկ 2013 թ. արտադրության MAZDA 6 2.5L մեքենա: Իշխանական պաշտոնյան, ով փաստացի տնօրինում է ամբողջ Լոռու մարզը, ըստ թղթերի՝ սեփական տանիք չունի:



Սակայն պատկերն ամբողջանում է, երբ ուսումնասիրում ենք նրա կնոջ՝ Կարինե Ազարյանի ֆինանսական հոսքերը, որոնք իսկապես տպավորիչ են։ Ազարյանը, ով մասնագիտությամբ սրտաբան է, իսկական ռեկորդակիր է եկամտի աղբյուրների բազմազանությամբ։ Մի կողմից՝ նա աշխատավարձ է ստանում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից» և Քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտներ ստանում «Էրեբունի բժշկական կենտրոնից», մյուս կողմից՝ նրան հաջողվում է ֆինանսավորում ստանալ մասնավոր դեղագործական ընկերություններից՝ քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելով գերմանական «ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ» և սլովենական «ԿՌԿԱ» ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ:

Այս ամենին զուգահեռ՝ բժշկուհին օգտվում է պետական բյուջեի ընձեռած հնարավորություններից․ նրա բյուջեն համալրվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած «այլ եկամուտներով», իսկ Հարկային ծառայությունը նրան է վերադարձնում եկամտային հարկը:



Հենց վերջին կետն էլ բացում է բոլոր փակագծերը. եկամտային հարկի հետվերադարձի առկայությունը փաստում է, որ ընտանիքը ձեռք է բերել հիպոթեքով բնակարան, որը, ամենայն հավանականությամբ, ձևակերպված է կնոջ անունով, ինչի պատճառով էլ մարզպետի անձնական հայտարարագիրը «դատարկ» է: Եվ այս ամենի ֆոնին վեր է հառնում մարզպետարանի դռներից մերժված հեռացող տեղահանված արցախցի երեխայի ու որդեկորույս մոր կերպարը: Հետաքրքրական է՝ սա՞ է «Ապագա կա»-ի իրական դեմքը Լոռիում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել