copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 28-02-2025

Բնակարան ՌԴ-ում, հողամաս, 5 մլն անկանխիկ, 21 մլն եկամուտ․ Գեղարքունիքի մարզպետի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և նրա կնոջ՝ Նելլի Խաչատրյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Կարեն Սարգսյանը 2020-2021 թվականներին զբաղեցրել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ 2021-ի սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ։

Որպես անշարժ գույք՝ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Ռուսաստանի Դաշնությունում, որը նա ձեռք է բերել 2013 թվականի հոկտեմբերի 14-ին։ Բացի այդ, նա հաշվետու տարվա ընթացքում՝ 2023-ի հոկտեմբերի 17-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում ձեռք է բերել հողամաս, որին տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարվերջին բնակարանն ու հողամասը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սարգսյանը չի հայտարարագրել։

Նա 4 մլն դրամը գերազանցող՝ 12 մլն 500 հազար դրամ արժեքով, թանկարժեք գնում է կատարել, որը Ջրվեժ համայնքում գտնվող հողամասն է եղել։

Սարգսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 910․715 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 126․934 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 12 մլն 500 հազար դրամ, տարեվերջին 4 մլն 500 հազար դրամ։

Վերջինիս IDram-ի հաշվին տարեսկզբին եղել է 28 դրամ, որը տարեվերջին զրոյացվել է։

Հաշվետու տարում Գեղարքունիքի մարզպետի եկամուտներ կազմել են 16 մլն 976․396 դրամ, որից 12 մլն 357․553 դրամը և 1 մլն 594․843 դրամը Գեղարքունիքի մարզպետարանից ստացած աշխատավարձն է և դրան հավասարեցված այլ վճարումները, իսկ 700 հազար ռուբլին նա նվիրատվություն է ստացել` ոմն Թռչուն Սարգսյանից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 61․371,2 դրամ։

Մարզպետի կինը՝ Նելլի Խաչատրյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բնակարանը, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Խաչատրյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարվերջին դրանցում եղել է 653․614 դրամ։ Կանխիկ միջոցներ վերջինս չի հայտարարագրել։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 4 մլն 87․860 դրամ, որը ՀՀ Կենտրոնական բանկից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 767․546,56 դրամ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի