copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 22:18 01-06-2026

Ադրբեջանից Թուրքիա կարտահանվի 33 մլրդ խմ բնական գազ

Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» և Ադրբեջանի պետական նավթային (SOCAR) ընկերությունները, ինչպես նաև ֆրանսիական «TotalEnergies» էներգետիկ և ԱՄԷ-ի ազգային «ADNOC» նավթային ընկերությունները համաձայնագիր են ստորագրել:

Այն վերաբերում է Ադրբեջանից Թուրքիա բնական գազի մատակարարման:

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի՝ «Բաքվի էներգետիկ համաժողով»-ի շրջանակներում կնքված փաստաթղթով նախատեսվում է 2029-ից ի վեր 15 տարվա ընթացքում Թուրքիային մատակարարել ընդհանուր առմամբ 33 մլրդ խորանարդ մետր բնական գազ (տարեկան մոտ 2.25 մլրդ խմ):

Այս քայլն ուղղված է էներգետիկ ոլորտում Թուրքիայի՝ որպես «կենտրոնական երկիր» (հաբ) տեսլականի ամրապնդմանը: Նշվում է նաև, որ նոր համաձայնագիրը նպատակ ունի մեծացնել ինչպես Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ մատակարարումների անվտանգությունը:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել