copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:03 31-05-2026

Հայաստանում ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ-ի ուղերձն այն է, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն։ Այս մասին Գյումրիում քարոզարշավի 24-րդ օրը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մենք ժողովրդին կոչ ենք անում, որ ընտրությունների միջոցով այնպես իր քվեարկությունը կազմակերպի, որ Հայաստանում որևէ ուժ այլևս բացարձակ իշխանություն չունենա։ Մենք տեսել ենք բացարձակ իշխանություն մինչև 18 թվականը՝ մինչև հեղափոխությունը, մենք տեսնում ենք դա 18 թվականից մինչև 26 թվականը, և մենք գտնում ենք, որ խորհրդարանը պետք է ձևավորվի մի շարք ուժերից այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն, և կոմպրոմիսներով ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որը նախկիններից չի, ներկաներից չի, ես էլ չեմ,- ասաց Մարուքյանը։

Նա առաջարկում է բոլոր ուժերին քաղաքական էգոիզմը մի կողմ դնել, և ձևավորել «կոմպրոմիսային պառլամենտ՝ կոմպրոմիսային վարչապետով»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ