Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:54 24-02-2026

Հայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը յութուբյան էջում տեսանյութ է հրապարակել.

Մինչ իշխանությունները բարձր ամբիոններից երգում են «ժողովրդավարության բաստիոնի» մասին, միջազգային հեղինակավոր փորձագետները փաստում են՝ մենք ետ ենք գլորվում։ Ութ տարի առաջ տրված հույսերը ջուրն են լցվել, իսկ կառավարության լեգիտիմության հիմնաքարը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, պարզապես տապալված է։

Մեզ խաբում են օրը ցերեկով։ Մինչ թոշակառուի 10,000 դրամի համար հազար ու մի ձև են թափում, իրենք իրենց միլիարդավոր դրամների պարգևավճարներ են բաժանում։ Ասֆալտը՝ առանց բիտումի, փողերը՝ քամուն, իսկ պատասխանատուները՝ անպատիժ։ Եթե տեսնում ենք այս թալանն ու լռում, ուրեմն թույլ ենք տալիս, որ մեզ շարունակեն խաբել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է իրական պայքարի մեկնարկի մասին՝ ընդդեմ կոռուպցիայի և հովանավորչության։ Ժողովրդավարությունը չպետք է ծառայի որպես քող թալանը թաքցնելու համար, ուստի կուսակցությունը բացում է իր նախընտրական ցուցակի 30%-ը քաղաքացիների համար։ Սա հնարավորություն է կանգնեցնելու երկրի ետընթացը և մասնակցելու պետության կառավարմանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ