copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:17 31-05-2026

Անվանի պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռը համերգի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի և սիրված պարուսույց Գագիկ Կարապետյանի ընտանիքում մեծ ու երջանիկ տոն է:

Նրա թոռը, ով հպարտությամբ կրում է պապիկի անունն ու ազգանունը, կյանքի կարևորագույն ու պատասխանատու քայլերից մեկն է կատարել։

Կրտսեր Գագիկ Կարապետյանը, ով նույնպես շարունակել է ընտանեկան ավանդույթներն ու իր ուղին հարթել պարարվեստում, որոշել է ամուսնության առաջարկություն անել իր ընտրյալին:

Գեղեցիկ զուգադիպությամբ՝ երիտասարդի սիրելին նույնպես պարուհի է, ինչն իրենց միությանն առանձնահատուկ խորհուրդ է տալիս: Սիրահարված երիտասարդն իր կյանքի ամենակարևոր հարցը որոշել է հնչեցնել հենց այնտեղ, որտեղ բաբախում է իրենց երկուսի սիրտը՝ բեմում:

Հուզիչ ու չափազանց ռոմանտիկ առաջարկությունն արվել է համերգի ընթացքում՝ հարյուրավոր հանդիսատեսների ականատեսությամբ և բուռն ծափահարությունների ներքո։

Այս հիշարժան պահը տեսանկարահանվել է և արդեն հասցրել է իսկական իրարանցում ու մեծ արձագանք առաջացնել հայկական սոցիալական հարթակներում:

Ուրախ և սպասված լուրով սոցցանցերի իր էջերում առաջիններից մեկը կիսվել է Գագիկի քույրը՝ ճանաչված դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանը։ Նա հրապարակել է եղբոր և ապագա հարսնացուի հուզիչ կադրերը բեմից և կից կատարել սիրառատ գրառում:

«Սիրեմ Ձեզ։ Շնորհավո՜ր… անսահման երջանիկ եղեք միշտ»,- նշել է պարուհին:

Զույգի ընկերները, արվեստակիցներն ու բազմահազար հետևորդները միացել են Աիդայի շնորհավորանքներին։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին