copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:57 05-05-2021

Սիրելիից ամուսնության առաջարկություն է ստացել Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրը

27-ամյա Տալլուլան հայտարարել է առաջիկա ամուսնության մասին: Նա ինստագրամում տեղադրել է լուսանկարների շարք սիրելիի հետ: Նրան ամուսնության առաջարկություն է արել 31-ամյա Դիլլոն Բասսը: Նրանց հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2020 թվականի փետրվարին ամսին:

Տալլուլան հայտնել է, որ առաջարկության պահին ձեռքերը սկսել են դողալ, սակայն սիրելիին պատասխանել է բացարձակ վստահությամբ: Ավելի ուշ հրապարակված տեսանյութում հետևորդները նկատել են Տալլուլայի ձեռքի գեղեցիկ մատանին:
Դիլլոնը նույնպես գրառում է կատարել՝ խոստովանելով իր անսահման սերը . «Վերջապես կարող եմ քեզ համարել իմ հարսնացուն: Ես սիրում եմ քեզ: Բուսկի Լու դու լավագույն ես իմ կյանքում»:

Այս կապակցությամբ Տալլուլային շնորհավորել են քույրերը: Սքաութը գրել է. «Անհավատալի է: Ես շատ ոգևորված եմ: Դիլլոն բարի գալուստ մեր ընտանիք», իսկ Ռումերը հավելել է. «Սիրում եմ այս խենթերին: Ես հպարտանում եմ ձեզնով»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը