Պարուհի Մարի Հովհաննիսյանը շարունակում է մնալ հանրության և մեդիատիրույթի ուշադրության կենտրոնում:
Վերջին շրջանում նրա անձնական կյանքի և հնարավոր բաժանման մասին լուրերն ակտիվորեն քննարկվում են համացանցում, սակայն պարուհին նախընտրում է կյանքի այս փուլը դիմավորել պոզիտիվով ու սիրելի մարդկանց շրջապատում:
Մարին սոցիալական հարթակների իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ իր տարեդարձի տոնակատարությունները դեռ շարունակվում են: Նա իր երախտագիտությունն է հայտնել բոլորին՝ նշելով, որ չափազանց շնորհակալ է ամեն ինչի համար:
Այնուամենայնիվ, տոնական լուսանկարներից զատ, հետևորդների առանձնահատուկ ուշադրությանն է արժանացել պարուհու կատարած գրառումը:
Բաժանման մասին շրջանառվող լուրերի ֆոնին, Մարին հանդես է եկել չափազանց կարճ, բայց շատ հստակ ու իմաստալից հայտարարությամբ, որը շատերը որակել են որպես ուղերձ. «Շրջապատիր քեզ մարդկանցով, ովքեր սիրում են քեզ և գնահատում են քո արժեքը», — գրել է Մարի Հովհաննիսյանը:

Այս տողերը մեծ քննարկումների տեղիք են տվել երկրպագուների շրջանում: Շատերը կարծում են, որ սա պարուհու յուրահատուկ պատասխանն է անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխություններին և ակնարկ այն մասին, որ նա այժմ բացառապես իրեն իրականում գնահատողների կողքին է: