copy image url
Սպորտ 1 ամիս առաջ - 22:18 28-05-2026

Ոսկե գնդակի դափնեկիրը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո

Խորվաթ կիսապաշտպան, 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը որոշել է չերկարաձգել պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ։

Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեգենդար ֆուտբոլիստը մտադիր է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին հայտարարել աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո։ Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին կլրանա Մոդրիչի 41-ամյակը։

Իտալական Tuttosport պարբերականի տեղեկություններով՝ կիսապաշտպանի՝ միլանյան ակումբից հեռանալու գլխավոր պատճառն այն է, որ թիմը չի կարողացել նվաճել հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Միևնույն ժամանակ աղբյուրը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» ծրագրում է վերադարձնել իր նախկին առաջատարին, սակայն արդեն ոչ որպես ֆուտբոլիստի կարգավիճակում։ «Արքայական» ակումբը կարող է խորվաթին պաշտոն առաջարկել թիմի նոր մարզչական շտաբում։ Դիտարկվում է նաև մեկ այլ տարբերակ. Մոդրիչին նշանակել ակումբում վարչական պաշտոնի։ Հիշեցնենք, որ նա մադրիդյան գրանդի գույները պաշտպանել է 2012-ից մինչև 2025 թվականը։

Ավարտված մրցաշրջանում Մոդրիչը «ռոսոներիների» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 37 հանդիպման, որոնցից 34-ը՝ Իտալիայի առաջնությունում։ Այդ խաղերում կիսապաշտպանն իր ակտիվում գրանցել է 2 գոլ և 4 գոլային փոխանցում։

Armsport

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը