copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 18:24 28-05-2026

Զինանշանը, օրհներգը, պատմական հիշողությունն ու ազգային արժանապատվությունը քաղաքական ճաշակի հարց չեն․ դրանք մեր պետականության ողնաշարն են

«Ապրելու երկիր» կուսկցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հանրապետության տոնն իր մեջ կրում է մեր ժողովրդի մեծ հաղթանակների և ազգային արժանապատվության գաղափարը։ Այս օրը հենց դրա մասին է՝ չմոռանալ պատմական անցյալը, չդավաճանել ազգային ինքնությանը և չուրանալ այն հերոսական ճանապարհը, որով մեզ հասավ անկախ պետականությունը։

Այսօր Հանրապետության օրը նշում ենք չափազանց բարդ ու ճակատագրական պայմաններում։ Այժմ, երբ փորձ է արվում արժեզրկել ազգային ու հոգևոր հիմնասյուները, կասկածի տակ դնել մեր պատմությունը, փոխել մեր ինքնության խորհրդանիշները և հասարակությանը հեռացնել իր արմատներից, հայ ժողովուրդը պարտավոր է վեր հառնել՝ ապացուցելու, որ ժամանակավոր իշխանությունները չեն կարող մարել իսկական հայ լինելու հավաքական կամքը։

Զինանշանը, օրհներգը, պատմական հիշողությունն ու ազգային արժանապատվությունը քաղաքական ճաշակի հարց չեն․ դրանք մեր պետականության ողնաշարն են։ Եվ այն ժողովուրդը, որը հրաժարվում է իր արժեքներից, վաղ թե ուշ կանգնում է պետականության կորստի վտանգի առաջ։

Շնորհավոր Հանրապետության օրը, իմ ժողովուրդ։
Հիշե՛ք, որ, այո՛, մենք արժանի ենք մեզ Հանրապետություն ժառանգած հերոսների հետնորդը լինելու։ Իսկ դա նշանակում է մեկ բան՝ պաշտպանել հայ ժողովրդի ինքնությունը, պահպանել մեր պետությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի Հանրապետության։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր