Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 17:00 28-05-2026

Ինչքան լացեցինք՝ հերիք է․ հպարտանում ենք մեր զենքերով ու տեխնիկայով․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Այսօր՝ մայիսի 28-ին, երբ Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը, Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդես անցկացվեց, որի ժամանակ ցուցադրվեց վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը։

Նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարիների ընթացքում անցկացված առաջին զորահանդեսն է, ընդ որում՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից ընդամենը 10 օր առաջ։

Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիները Oragir.News-ի հետ զրույցում խոսել են իրենց տպավորությունների, ցուցադրված զինտեխնիկայի և բանակի հզորացման մասին։

Հարցվածների մեծ մասը նշել է, որ զորահանդեսից «մեծ տպավորություն» է ստացել՝ կարևորելով հատկապես նոր սպառազինության ցուցադրությունը։

«Շատ մեծ տպավորություն ենք ստացել։ Նոր զենքեր, զինամթերք, տեխնիկա՝ նայում ենք ու ուղղակի հիանում։ Հպարտանում ենք, որ մեր Հայաստանինն է, մեր երկրինն է։ Ինչո՞ւ չհպարտանանք»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ ժամանակակից զինատեսակներն անհրաժեշտություն են Հայաստանի համար։ «Ժամանակակից, գերզարգացած զենքերը մեր բանակին շատ անհրաժեշտ են։ Ցանկություն ունենք, որ ավելի ուժեղանանք, ավելի լավ զենքեր ձեռք բերվեն, մեր հայրենի սուրբ հողը պաշտպանված լինի»,– նշեց նա։

Քաղաքացիներից շատերը զորահանդեսին եկել էին երեխաների ու թոռների հետ՝ նշելով, որ կարևոր է փոքրերին ցույց տալ բանակի հզորությունը։ «Թոռնիկներիս հետ եմ եկել, որ իրենք էլ տեսնեն՝ ինչ զենք, զինամթերք ունենք, որ մեր պետությունը հզորանում է։

Շատ լավ կազմակերպված էր, շատ զգացված ենք»,– ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ հարցված նշեց, որ հատկապես անօդաչու թռչող սարքերն են տպավորել իրեն։

«Կոնկրետ անուններով չեմ ճանաչում, բայց հատկապես անօդաչուներն էին շատ հետաքրքիր։ Հիմա գնում եմ ավելի մոտիկից տեսնեմ, տեխնիկական տվյալներին ծանոթանամ»,– ասաց նա։

Քաղաքացիների մի մասը շեշտել է, որ զորահանդեսը պետք չէ քաղաքականացնել՝ այն դիտարկելով որպես անվտանգության և պաշտպանության ցուցիչ։ «Հերիք է՝ ինչքան լացեցինք։ Մենք պետք է ուժեղ պետություն ունենանք։ Բոլոր երկրներում էլ լինում են պատերազմներ, պարտություններ ու հաղթանակներ։ Պետք է ապրենք ապագայով, լավ օրերով»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Հարցին, թե զորահանդեսն ինչպիսի՞ տպավորություն կարող է թողնել հակառակորդ երկրների վրա, որոշ քաղաքացիներ պատասխանեցին, որ իրենց համար առաջնայինը Հայաստանի անվտանգությունն է։ «Ինձ այս պահին հակառակորդի կարծիքը չի հետաքրքրում։

Կարևորն այն է, որ մենք գիտենք՝ ինչ ունենք, ու որ պաշտպանված երկրում ենք ապրում»,– ասաց քաղաքացիներից մեկը։ Քաղաքացիներից մեկն էլ, ում որդին այժմ ծառայում է բանակում, ընդգծեց, որ զորահանդեսը իր համար նաև անձնական հպարտության առիթ է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին