Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:18 27-05-2026

Վախն ու ամոթը մի կողմ դրեք, Վանաձորը նորից արդյունաբերական քաղաք է դառնալու․ Մենուա Սողոմոնյան

Մեր մեծ Թումանյանը մեզ շատ բարիք, խելք, խրատ ու ժառանգություն թողեց, բայց այս ոչ բարով իշխանավորները միայն «շունն ու կատուն» սերտեցին։ Կատվի պես լավ խոստումներ տվեցին, բայց ժողովրդին հանեցին իրար դեմ ու իսկապես շուն ու կատու դարձրեցին մեզ։ Մեր պետությունն էլ դարձրեցին բերանը կապած պետություն։ Այս մասին Վանաձորում իր ելույթում ասաց Մենուա Սողոմոնյանը։

«Խեղճության ու անկարողության վերջը եկել է, որովհետև մեր երկիրը ղեկավարելու է գալիս մի ուժ, մի մարդ, ով ոչ միայն մեկընդմիշտ փակելու է 300 հազար ադրբեջանցիների բնակեցման հարցը, այլև մեր երկիրը դարձնելու է արդյունաբերական երկիր։

Մեր Վանաձորը դրա արժեքը գիտի, որովհետև արդյունաբերական քաղաք է եղել։ Մեր հանքերի հարստությունն այլևս հանքաքարի տեսքով, կոպեկներով չի վաճառվելու։ Այն վերամշակվելու է, որովհետև ունենալու ենք վերամշակող արդյունաբերություն։ Դրա շնորհիվ բարձրանալու են աշխատավարձերն ու թոշակները, և մեր կյանքն իսկապես լավանալու է։

Ժողովուրդ ջան, սա նաև ընտրություն է մարդու տեսակների մասին․․․ այս ընտրությունները ոչ միայն հայ լինելու կամ չլինելու մասին են, ոչ միայն քրիստոնյա լինելու կամ չլինելու մասին, այլ նաև մարդ լինելու կամ չլինելու մասին։ Մենք պետք է որոշենք, թե մեր երեխաները որ տեսակին պետք է նմանվեն։

Սիրելիներս, ընտրություններին մնացել է 10 օր։ Եկեք մեր հոգու մի անկյունում անկեղծորեն հարց տանք ինքներս մեզ՝ բավարար չափով աշխատե՞լ ենք։ Եթե այդ հարցը տանք մեզ, այս 10 օրը անդադար աշխատելու ենք։

Գուցե մի քիչ վախ կա, կոմպլեքս կա, ամոթ կա։ Եկեք այդ ամենը մեր վրայից հանենք, ուժեղացած դուրս գանք ու այս 10 օրը աշխատենք՝ մեր հարևաններին, բարեկամներին, ծանոթներին ու անծանոթներին բերենք ընտրատեղամաս, բացենք փոփոխության դուռը և հիշենք, թե որն է փոփոխության համարը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում