Ներքին 4 տարի առաջ - 09:36 28-01-2022

Էդ հեքիաթները մի կողմ դրեք. Միրզոյանը հայ-թուրքական հարաբերությունների մասին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանակի վերակենդանացմամբ են զբաղվում.

«Մենք պարտավոր ենք զբաղվել պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ, վերակենդանացմամբ, ինչպես մյուս պետական ինստիտուտները, որևէ պետություն այլընտրանք չի կարող ունենալ»,- պատասխանեց նախարարը:

Հարցին, թե ընդդիմության կարծիքով այն արտաքին քաղաքականությունը, որը իշխանություններն են վարում, խոսքը Թուրքիայի հետ սահմանների բացման մասին է, պղծո՞ւմ է Եռաբլուրը, Միրզոյանը արձագանքեց.

«Որ քաղաքականության մասին է խոսքը, ես չեմ ուզում մեկնաբանել ընդդիմության՝ զանազան հարցերով տեսակետները, բայց խնդրում եմ ընդդիմությունից հետաքրքրվել, թե ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից որևէ տարի չի եղել, երբ հայ-թուրքական երկխոսության որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի, այնպես որ խնդրում եմ, հեքիաթները դրեք մի կողմ, ոչ դուք նպաստեք, ոչ էլ զանազան ընդդիմադիր հռչակված մարդիկ մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն: Բավական է ապրել խաբկանքի մեջ, էն արհավիրքը, որը եղավ մեզ հետ, դա մեծ ինքնախաբեության արդյունք ա, պետք ա առերեսվել իրականությանը, ուղիղ խոսալ իրար հետ, ոչինչ չթաքցնել: Պետք չէ գնալ բանակցել մի բան, գալ տանը հայտարարել մեկ ուրիշ բան և ուրիշ քարոզչություն անել»,- ասաց նախարարը:

Միրզոյանի խոսքով, որքան էլ որ խոնարհվում է զոհերի առաջ, բայց պետք է հոգ տանեն նաև ողջերի մասին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի