Օրակարգ 1 ամիս առաջ - 20:00 26-05-2026

Օրակարգ․ Կալուգացի Սամո ասելով՝ ման է գալիս․դու էլ իջևանցի խոզ խանձող Նիկոլն ես․ Սյուզաննա Մարկարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Սյուզաննա Մարկարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Սյուզաննա Մարկարյանի հետ զրուցել ենք ընտրություններին մասնակցելու պատճառների և ունեցած ակնկալիքների, «Հայաստան» դաշինքի ծրագրային առաջնահերթությունների, կրթության բնագավառում փոփոխությունների անհրաժեշտության, մարզերում, մասնավորապես՝ Գեղարքունիքում տիրող տրամադրությունների, ընդդիմության նկատմամբ իշխանության կողմից իրականացվող հակաքարոզչության, ընտրություններին մասնակցելու կարևորության, Նիկոլ Փաշինյանի վերարտադրության հետևանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Սյուզաննա Մարկարյանը շեշտում է՝ եռագլուխ հրեշը Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն են, իսկ նրանցից «ամենաթունավորը» հենց Փաշինյանն է։

«Գիտեք, շատ բան կարող են ասել, ու բազմիցս ականատես ենք եղել իրենց ասածներին և իրենց գործողությունը հակառակ կատարելուն: Մենք բազմիցս ենք լսել իրենց, թե ինչ թեզեր են շրջանառում և ինչ են ասում: Իրենցից լավ եռագլուխ հրեշ՝ իրենից, Ալիևից և էրդողանից, ինձ չի թվում, որ կա, որևէ։ Հլը, իր բնորոշմամբ՝ Փաշինյանի բնորոշմամբ, քաղաքակիրթ, կիրթ ու կառուցողական Ալիևը, պահում է իրեն, բայց այս երեքի մեջ ամենաթունավոր գլխով հրեշը, կամ որ կտրում ես՝ նորից աճում է, այդ ամենաթունավորը հենց ինքն է, որովհետև իրենք թշնամի են, իրենք կարող են, իրենք կարող են շատ բան ասել և իրենց գործողությունները արդարացված լինի, որովհետև իրենք հիմքեր ունեն, բայց երբ որ քո ազգի ներկայացուցիչ է ներկայանում Փաշինյանը և ինքն է կատարում նրանց ասածները, այ սա արդեն իմ ուղեղի մեջ չի կարողանում տեղավորվել»,- ասաց նա։

«Հայաստան» դաշինքի անդամը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանին էլ խոզ խանձող են անվանում․ «Այսօր մենակ ինքը կալուգացի Սամո ասելով ման է գալիս։ Սա էլ սխալ է, բա դու ով ես, դու էլ իջևանցի խոզ խանձող Նիկոլն ես։ Ասենք այնպես չի, որ բոլորն էլ մի տեղից են․ մարդը և՛ Տաշիրից է, և՛ Կալուգայում, փառք Աստծո, և այդ գումարները ինքը ներկրում է Հայաստան, չի գնում վարկ վերցնում, մարդը ներկրում է ամեն դեպքում այստեղ»։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել