copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:23 25-05-2026

ԵՊՀ-ն պատերազմի արդյունքների հետ հաշտվեց․ ՔՊ-ական ռեկտորն ամաչո՞ւմ է Արցախից

Արփինե Նավասարդյան

Լրագրող

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով ժամանակին հայտարարում էր, թե Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում, այսօր, փաստորեն, այնքան է ամաչում Արցախից, որ պատրաստ է նույնիսկ ԵՊՀ պաշտոնական էջից նյութ հեռացնելու։

Բանն այն է, որ 2021-ին Հովհաննես Հովհաննիսյանը հպարտորեն հայտարարում էր, թե ԵՊՀ-ն միանում է «100 տուն Արցախում» ծրագրին, խոսում էր Արցախի հայկական պահելու մասին, հայրենասիրական հայտարարություններ տարածում և թվում էր՝ սա սկզբունքային դիրքորոշում է։

Նույն Հովհաննիսյանն էր ասում, որ ԵՊՀ-ն պատերազմի արդյունքների հետ հաշտ չէ և միանում է Արցախի ապրեցման և հզորացման ծրագրին։ Բայց այսօր, երբ քաղաքական քամին փոխվել է, ԵՊՀ պաշտոնական կայքից անհետացել է հենց այդ նյութը։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սեփական խոսքից հրաժարում, ի՞նչ է սա, եթե ոչ՝ քաղաքական հարմարավետության համար հիշողության խմբագրում։

Սա դասական պաշտոնապաշտություն է՝ երբ մարդը պատրաստ է ուրանալ երեկվա իր ասածը, միայն թե այսօր իր աթոռը վտանգի տակ չդրվի։ Երբ պետք էր՝ Հովհաննես Հովհաննիսյանը «Արցախը պետք է ապրի» էր ասում։ Հիմա նույնիսկ այդ հայտարարության հետքն է վերացնում պաշտոնական կայքից։

Ստացվում է՝ որոշ մարդկանց համար հայրենասիրությունը սկզբունք չէ, այլ պարզապես փիար։ Իսկ երբ իրավիճակը փոխվում է, սկսում են ջնջել ոչ միայն նյութերը, այև խմբագրում սեփական կենսագրությունը։ Կարելի է ասել, որ եթե մայր բուհը մաքրում է Արցախին վերաբերող սեփական պատմությունը, ապա սա քաղաքական ու բարոյական ուղերձ է։ Եվ եթե տարիներ շարունակ Արցախի անունով կարիերա էին կառուցում, ապա հիմա սկսում են մաքրել իրենց անցյալը, ուրանալ Արցախը, նրա ազատության համար պայքարը։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ ԵՊՀ-ից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ կայքից նյութը ջնջելն ապացուցող լուսանկարներ:






Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից