Ներքին 2 ամիս առաջ - 17:21 11-05-2026

Ո՞նց՝ կրակոց չկա. 3 պատերազմ եք բերել, դուք չեք ամաչո՞ւմ. վեճ՝ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 11-ին, ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի մասնակցությամբ:

Երևանի բակերից մեկում բնակիչները թեժ վեճի բռնկվեցին Արսեն Թորոսյանի հետ:

«Ես չեմ հավատում ձեր կուսակցությանը: 44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինը Մոսկվայից ասեց՝ Նիկոլ, դադարեցրու պատերազմը։ Դա հոկտեմբերի 5-ին էր, չդադարեցրեց։ Հետո ամսի 18-ին ասեց՝ Նիկոլ, դադարեցրու պատերազմը, չդադարեցրեց, 5000 զոհ ենք ունեցել»։

Արսեն Թորոսյանը նկատեց, որ 5000 զոհ չենք ունեցել, դա սուտ տեղեկատվություն է. ««Ամեն մի հայի կյանքը կարևոր է, ինչի՞ ենք ասում 5000, 3800 զոհ է եղել մոտավորապես։ Այդ զոհերը ո՞վ է տվել, մե՞նք ենք սպանել այդ մեր հայրենակիցներին, ադրբեջանցիներն են սպանել, իրենք են հարձակվել մեզ վրա , մենք պաշտպանվել ենք։ Իմ եղբայրը էդ պատերազմում զոհվել է, ես եմ սպանե՞լ իմ եղբորը։

Էդ որ ասում եք՝ Պուտինն ասաց՝ պատերազմը դադարեցրեք, մենք երեք հատ հրադադարի պայմանագիր ենք կնքել, մի հատ Մոսկվայում, մի հատ Ժնևում, մի հատ էլ Վաշինգտոնում, ու Ադրբեջանն է, որ չի պահպանել այդ հրադադարի կանոնները։ Պուտինը միջնորդի իր դերը չկատարեց, խաղաղապահներին էլ էր Պուտինը բերել, որ թողեց, որ Ղարաբաղը դատարկվի»։

«Ո՞վ էր Նիկոլի լեզվից քաշում, որ կանգնի ասի՝ Ղարաբաղն Ադրբեջան է»,-ասաց զրուցարանում նստած բնակիչներից մեկը։

Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Մենք Պրահայում ճանաչել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Գիտե՞ք՝ ինչի ենք ճանաչել, որովհետև երբ որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց մեզ վրա, ու ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը պետք է երկկողմ պայմանագրով և հավաքական պայմանագրով գային, պաշտպանեին մեր տարածքը, Պուտինը, և Ռուսաստանի Դաշնությունը, իրենք ասացին՝ մենք չգիտենք, դա ձեր սահմանն է, թե ձեր սահմանը չէ, դուք սահման չունեք ընդհանրապես։

Մենք ասել ենք, որ մենք մեր երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը տեր ենք, որովհետև եթե Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը մենք չճանաչենք, այսօր Հայաստանը չէր լինելու դրա պատճառով։ Որովհետև Ադրբեջանը հարձակվում էր Հայաստանի վրա, մեր հավաքական հակաօդային պաշտպանությունը չէր միանում, որ պիտի միանար մեր դաշնակցի կողմից, մեր երկկողմ համաձայնագիրը չէր աշխատում։ Բա մեր տարածքային ամբողջականությունը չպաշտպանե՞նք»։

Բնակիչը նրանց մեղադրեց Արցախն անտեր թողնելու մեջ։

Արսեն Թորոսյանն էլ նշեց. «Մենք ամեն հնարավորություն օգտագործում ենք գերեվարված մեր հայրենակիցներին բերելու համար։ 200 հոգուց ավել վերադարձել են։ Բոլորին էլ հետ ենք բերելու, բայց դրա համար խաղաղություն է պետք, ուրիշ ձև չկա։ Արդեն երկու տարի կրակոց չկա սահմանին»։

Ներկա բնակիչներից մի արցախցի ամոթանք տվեց Թորոսյանին.

«Ո՞նց չկա։ Երեք պատերազմ եք բերել, դուք, չեք ամաչո՞ւմ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում