copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 19:47 24-05-2026

Իմ հավերժ սեր. երգչուհի Լիլիթ Կարապետյանի և որդու տպավորիչ տանգոն հիացրել է համացանցը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն ինստագրամյան իր պաշտոնական էջում կիսվել է չափազանց գեղեցիկ մի հոլովակով։ Երգչուհին բեմահարթակում տպավորիչ ու էլեգանտ տանգո է պարում իր արդեն բավականին հասունացած ու համակրելի որդու՝ Կարենի հետ:

Լիլիթն այս տեսանյութին կից կատարել է մակագրություն. «Իմ հավերժ սեր»: Կադրերում երևում է, թե որքան ներդաշնակ է զույգը, իսկ որդին մեծ հոգատարությամբ ու տղամարդկային վստահությամբ է պտտում մայրիկին պարահրապարակում:

Լիլիթ Կարապետյանի և նրա միակ որդու՝ Կարենի պատմությունը հայկական շոուբիզնեսի ամենաոգեշնչող էջերից է։ Երգչուհին երբեք չի թաքցրել, որ որդուն մեծացրել է միայնակ՝ հաղթահարելով բազմաթիվ կյանքի դժվարություններ ու արգելքներ: Նա իր հարցազրույցներում միշտ շեշտում է, որ Կարենն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն է, իմաստն ու ուժի աղբյուրը։



Մոր և որդու միջև տարիների ընթացքում ձևավորվել է ամուր ընկերական կապ: Լիլիթը հաճախ է նշում, որ որդին արդեն իր թիկունքն է, իր պաշտպանն ու գլխավոր խորհրդատուն:

Ամենից շատ դիտված