copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 12:08 24-05-2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա նշել է, թե այդպիսով Երեւանը կարող է այդ ճանապարհով կապվել ԵՄ հետ եւ իրականացնել արտահանում: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին:

Թուրքիան փաստորեն կատարում է երկրորդ սիմվոլիկ քայլը, որ Էրդողանը ազդարարել էր դեռեւս նախորդ տարեվերջին: Առաջինը օրեր առաջ էր, երբ Անկարան հայտարարեց, թե ավարտել են դեպի Հայաստանի հետ ուղիղ երկկողմ առեւտրի այսպես ասած բյուրոկրատական գործընթացները: Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, թե դա նշանակում է, որ Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքները այլեւս կմակնշվեն հենց Հայաստան հասցեով, այլ ոչ թե երրորդ երկրի եւ հետո այնտեցից նոր Հայաստանի հասցեի մակնշումով:

Եվ ահա, Անկարան անում է հաջորդ քայլը, որը սիմվոլիկ է Հայաստանի համար, բայց առարկայական է Թուրքիայի համար: Առարկայական այն իմաստով, որ այդ ճանապարհը՝ երկաթուղային Կարս-Ախալքալակ, իսկ հետո Հայաստան, լինելու է դեպի Հայաստան թուրքական ապրանքների մատակարարման ավելի պարզ ուղին: Այսինքն տեսնում ենք, որ իրականում Անկարան արել էր առաջին քայլը, իսկ հիմա դրա շարունակությունը: Թուրքիան նախ դյուրացնում է երկկողմ առեւտրի բյուրոկրատական, իսկ հետո՝ լոգիստիկ հնարավորությունը: Իսկ, հաշվի առնելով այն, որ պարզապես անհամեմատելի է Թուրքիայից Հայաստան ներկրումների թե ծավալը, թե պոտենցիալը՝ Հայաստանից Թուրքիա արտահանումների ծավալի կամ պոտենցիալի հետ, պարզ է, որ առարկայական իմաստով քայլը պրակտիկ է Թուրքիայի շահի, եւ սիմվոլիկ է Հայաստանի համար:

Դա ընդամենը հնարավորություն է Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ: Մինչդեռ, դա պարզապես տրաֆարետն է, որովհետեւ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը իր ծավալով ու կառուցվածքով այնպիսին է, որ այդ նոր լոգիստիկան սկզբունքորեն չի կարող ունենալ որեւէ էական նշանակություն:

Ընդգծեմ, ես բոլորովին դեմ չեմ նոր լոգիստիկային: Ավելին, տնտեսության համար ա,մենաանշան նոր հնարավորությունն էլ ողջունելի է: Պարզապես, շատ կարեւոր է հասկանալ եւ ցույց տալ հանրությանը, թե ինչն է այստեղ պրակտիկը, եւ ինչը՝ սիմվոլիկը, քարոզչականը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը