copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 12:48 03-09-2025

 Էրդողանը համաձայն չէ Փաշինյանի հետ․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին այդքան երկար է ձգտում էր», այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Փաստորեն, նա համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ խաղաղությունն արդեն եկել է: Չէ՞ որ Հայաստանի վարչապետը հենց այդ է ասում արդեն գրեթե մի ամիս՝ օգոստոսի 8-ից ի վեր:

Կարող եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր հայ-ադրբեջանական խաղաղության մասին, իսկ Էրդողանը՝ Հարավային Կովկասի՝ ամբողջությամբ: Սակայն, չկա Հարավային Կովկասի առանձին վերցրած հատվածային խաղաղություն: Կովկասը կամ խաղաղ է ամբողջությամբ, կամ՝ խաղաղություն չկա եւ ոչ մի հատվածային առումով:

Սա իհարկե լավ են պատկերացնում բոլոր նրանք, ովքեր ներգրավված ենԿովկասի շուրջ քաղաքական պրոցեսներում: Եվ այդ իմաստով, Էրդողանը հայտարարում է, որ Հարավային Կովկասում չկա խաղաղություն, այն դեռ պետք է գա: Սա հերթական անգամ վկայում է, որ Թուրքիան բավարարված չէ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրում նախանշված շրջանակից:

Չինաստանում Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպմանն Էրդողանն ըստ ամենայնի Հարավային Կովկասի մասով փորձել է թերեւս շոշափել այդ հանգամանքը, հասկանալու համար, թե ինչպիսին է Թրամպ-Պուտին պայմանավորվածությունների շրջանակը եւ դրա հարաբերակցությունն օգոստոսի 8-ի շրջանակայինի հետ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել