copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:47 23-05-2026

Հայկոյի որդին ԱՄՆ-ից առցանց միացել է դասընկերներին ու երգել «Վերջին զանգին»

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Այս տարի Վերջին զանգի հանդիսությունը առանձնահատուկ, խորհրդանշական ու անչափ էմոցիոնալ է եղել լուսահոգի սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի և երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի համար: Արմանն այս տարի ավարտում է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը, սակայն ներկայումս մայրիկի հետ գտնվում է ԱՄՆ-ում:

Չնայած հազարավոր կիլոմետրերի հեռավորությանը՝ տղան կարողացել է օնլայն ձևաչափով դառնալ իր կյանքի կարևորագույն տոներից մեկի անմիջական մասնակիցը: Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է բացառիկ կադրեր դպրոցական միջոցառումից, որտեղ Արմանը օնլայն ձևաչափով ԱՄՆ-ից միացել է դասընկերներին և նրանց հետ համատեղ երգ կատարել դպրոցական բեմից։ Անահիտը վերհիշել է որդու անցած ողջ դպրոցական ճանապարհը, նա գրել է.

«Երեկ երեխաների «Վերջին զանգն» էր Երևանի Պուշկինի անվան դպրոցում... Այն դպրոցում, ուր Արմանը հաճախել է հենց առաջին դասարանից։ Ցավոք, մենք չկարողացանք ֆիզիկապես ներկա գտնվել այնտեղ, բայց մեր սիրտն այս օրը միևնույն է նրանց կողքին էր։ Այս կադրերը դիտելը նման է մի ամբողջ կյանք նորից ապրելուն՝ փոքրիկ տղա, առաջին դասարան, առաջին ելույթները... ու արդեն այսքան մեծացած։ Ժամանակը չափազանց արագ է անցնում։ Եվ երբեմն ամենաարժեքավոր պահերը հուշերն են, որոնք մնում են մեզ հետ ընդմիշտ»:

Երգչուհին իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնել Արմանի դասղեկին, ով ամեն ինչ արել է, որպեսզի հեռավորության վրա գտնվող աշակերտը իրեն օտարված չզգա այս կարևոր տոնին. «Շատ շնորհակալություն մեր դասղեկին՝ այս անմոռանալի օրվա մի մասնիկը դառնալու հնարավորության համար։ Արևիկ Գուրգենովնա, մենք ձեզ սիրում ենք»։

Տեսանյութի հրապարակումից հետո շատերը նշում են, որ Արմանը ոչ միայն արտաքնապես է շատ նմանվ իր տաղանդավոր հայրիկին՝ Հայկոյին, այլև ժառանգել է նրա երաժշտական ձայնն ու բեմական հմայքը, ինչը էլ ավելի անմոռանալի է դարձրել ավարտական ելույթը:


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը