Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 18:27 22-05-2026

Այս մարդը 3 անգամ ապացուցել է, որ ինքը պատերազմ բերող քաղաքական գործիչ է․ Սամվել Կարապետյան

Նա փոքրիկ ստախոս է, խաբում է բոլորին, ինքը ուժեղ է միայն ավտոբուսի մեջ, ուրիշ տեղ ուժ չունի։ Այս մասին լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Ընդհանրապես ո՞ւմ են ճնշում, ճնշում են թույլերին, դրանից է ամեն ինչ սկսվում: Բոլոր պետություններն էլ միշտ հարձակվում են, երբ տեսնում են՝ մյուս պետության ղեկավարը ճիշտ քաղաքականություն չի վարում, վախկոտ է, թույլ է, ոչնչի ընդունակ չէ, իսկ այս մարդը արդեն երեք անգամ ապացուցել է, որ ինքը պատերազմ բերող քաղաքական գործիչ է, որ ինքը վախկոտ է, ինքը ուժեղ է միայն ավտոբուսի մեջ, մյուս բոլոր տեղերում նա ոչ մի ուժ չունի։ Բոլոր գերտերությունների հետ, գլխավոր դաշնակիցների հետ փչացրել է հարաբերությունները, ոչ մի տեղից աջակցություն, սպասելիք չունի։ Նա փոքրիկ ստախոս է, խաբում է բոլորին, խաբում է մեր ժողովրդին, մենք պետք է դա հասկանանք: Արդեն ժամանակն է, որ ժողովուրդը դա հասկանա: Նա չարիք է բերում մեր երկրի գլխին, 300 հազար ադրբեջանցի է բերում մեր երկրի գլխին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել