copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:11 20-05-2026

Առանց հաշվառումը փոխելու՝ հնարավոր կլինի քվեարկել այլ ընտրատեղամասում․ Լիլիթ Թարջիմանյանը ներկայացրել է դիմումի ձևը

Փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը ներկայացրել է ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումի կարգն ու ժամկետները։

«Ի պատասխան բազմաթիվ հարցերի ստորև ներկայացնում ենք
դիմումի ձևը՝ ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ։

Ընտրության իրավունք ունեցող անձը կարող է ներկայացնել դիմում՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ։

Դիմումները կընդունվեն ընտրատեղամասերի ձևավորումից հետո (ապրիլի 23-ից)։ Հետևապես՝ դիմումը պետք է ներկայացնել լիազոր մարմին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ մինչև ժամը 14:00-ն, այսինքն՝ մինչև մայիսի 26-ը։

Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից ներկայացվելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր։

Ուշադրություն
Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավոր դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակում ընդգրկելու գործընթացը որևէ կապ չունի հաշվառման հետ և այս գործընթացում հաշվառումը մնում է անփոփոխ։

Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու, ըստ գտնվելու վայրի (նախընտրած վայրի մատչելի) ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմումի ձևը և կարգը սահմանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia-ը (ԿԸՀ 27.03.2025թ. թիվ 11-Ն որոշում):
Tarjimanyan Advocate

099 888 261
080 800 002»։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում