Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:40 04-12-2023

Քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում ծնված երեխաները ՀՀ քաղաքացիություն կստանան՝ առանց դիմումի

Հայաստանում ծնված՝ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք կստանան՝ առանց դիմումի:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նախագծի առաջարկներից մեկը քաղաքացիություն չունեցող անձանց և ապաքաղաքացիության դեմ պայքարի տրամաբանության մեջ է: Այս պահին քննարկվում է Քաղաքացիություն չունեցող անձանց մասին առանձին օրենքի ներկայացումը: Մինչև այդ կառավարությունը ներկայացված նախագծով է առաջարկ արել:

«Քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների հետ կապված դրույթ ունենք, որ նրանց մեխանիկորեն տալիս ենք ՀՀ քաղաքացիություն: Կա դիմումի պահ, առաջարկում ենք դիմումի պահանջը հանել, որ օրենքի ուժով այդ երեխաներին ճանաչենք ՀՀ քաղաքացի և դրանով նաև կատարենք 1954թ. ապաքաղաքացիության դեմ պայքարի կոնվենցիայով մեր ստանձնած պարտավորությունները»,-ասաց Ղազարյանը:

Նախագծով նաև հստակեցում է արվում ու օրենքում ֆիքսվում, որ ծնողներից մեկի քաղաքացիության դադարեցման պարագայում միայն կարող է անչափահասի քաղաքացիության դադարեցման վարույթ մեկնարկել: «Պրակտիկայի առումով ոչինչ չի փոխվում: Պարզապես իրավական կազուս կար օրենքի մեջ»,-ասաց ծառայության պետը՝ հավելելով, որ պարզապես երկու հոդվածների միջ անհամապատասխանություն էր առաջացել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե այն դեպքերի մասով, երբ անձինք մինչև զինվորական հաշվառումը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, ի՞նչ աշխատանք է տարվում: Ղազարյանը պատասխանեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, այս առաջարկն էլ միտված է պատգամավորի մատնանշած խնդրի լուծմանը:

Նախագիծը հավանություն ստացավ և դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել