Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 19-05-2026

«Փաշայանին» տեղեկանքն էլ չի օգնի․ գիժը մնում ա գիժ․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Օրերս Չարենցավանում քարոզարշավի ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի»՝ հոգեկան առողջությունը հավաստող փաստաթուղթ հանել:

«Մենք անպայման մեր ծրագրի մեջ մտցնելու ենք, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի թուղթ» հանել մինչև ընտրությունների մասնակցությունը, որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք: Ուրիշ տարբերակ պատնեշ դնելու չկա», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կո՞ղմ եք, որ վարչապետի թեկնածուները հոգեկան առողջության տեղեկանք ներկայացնեն»։

Հարցվածների մի մասը նշեց, որ շատ լավ կլիներ, որ վարչապետի թեկնածուները հոգեկան առողջության տեղեկանք ներկայացնեն, որոշներն էլ բացական պատասխան տվեցին։

«Շատ լավ կլիներ,ելնելով այսօրվա վարչապետի վիճակից։ Ուղղակի զարմանում եմ, որ նման մարդն է մեզ ղեկավարում, չի կարելի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կարծում է, որ Փաշինյանը խնդիրներ ունի։ «Իհարկե, պիտի ներկայացնեն, որովհետև էրեկ նայեցինք ու զգացինք, որ խնդիրներ ունի, երևի նաև շիզոֆրենիայի խնդիրներ ունեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանին այդ տեղեկանքն էլ չի կարող օգնել։ «Ամենայնդեպս Փաշայանին էդ տեղեկանքն էլ չի օգնի, էնպես որ նա գլխից հոգեկան է, բայց ողբերգությունն այն է, որ նա ձեր վարչապետն է, իսկ տեղեկանք ներկայացնելը ոչինչ չի փոխի, որովհետև գիժը մնում ա գիժ, ուզում ես տեղեկանքով, թե առանց տեղեկանք, մեկա ինքը մնում ա գիժ»,- ասաց նա։

«Բոլորը միասին կողմ ենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի