Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 15:10 15-02-2024

Մեզ չեն օգնի, այլ կօգնեն թշնամուն․ հարցում՝ ՌԴ-ից օգնության մասին

Այսօր՝ կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիոլ Փաշինյանը նշեց, որ իրենց տպավորությամբ Ադրբեջանը որևէ հետարքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում, և դրա հիմնավորումները բազմաթիվ են:

Փաշինյանի խոսքով՝ վերլուծությունը ցուց է տալիս, որ Ադրբեջանի գործողությունների համար կարող է լինել մեկ պատճառ, և այն կարող է լինել, օրինակ, ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։

Oragir.News-ը հարցում իրականացրեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվելով՝ եթե Հայաստանի դեմ նոր պատերազմ լինի, ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն անհրաժեշտ օգնություն կցուցաբերե՞ն։

Բոլոր հարցվածները մեր հարցին պատասխան վստահեցնում էին, որ Ռուսաստանը Հայաստանին չի օգնի և ՀԱՊԿ-ից պետք է անպայման դուրս գալ։

«Մեզ ոչ միայն օգնություն չեն ցուցաբերի, այլ նաև կօգնեն մեր թշնամուն։ Ռուսական զորքերը Հայաստանում են, որպեսզի մեր ձեռքերը կապված պահեն, որ թշնամին հարձակվի ու ոչնչացնի Հայաստանը»,- ասաց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը