Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 19-05-2026

Նիկոլը զգում ա, որ պարտվում ա, դրա համար էլ ինքնատիրապետումը կորցնում ա․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Երևանում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ մի քանի անգամ հրապարակայնորեն կորցրել է ինքնատիրապետումը։

Սուր վեճերն ու հուզական պոռթկումները տեղի են ունեցել քաղաքացիների և ընդդիմադիր գործիչների կողմից հնչեցված քննադատությունների ֆոնին, հատկապես Արաբկիր վարչական շրջանում։

Միջադեպերի ընթացքում Փաշինյանն օգտագործել է բավականի վատ բառապաշար՝ «ռադներդ քաշեք» և «կզցնելու եմ», ինչը հանրային մեծ արձագանք և քննադատություն է առաջացրել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, ինչու է Նիկոլ Փաշինյանը կորցնում ինքնատիրապետումը։ Ի՞նչ եք զգում, երբ լսում եք նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ հունից հանում են Նիկոլ Փաշինյանին։

«Դուք չգիտե՞ք էդ հարցի պատասխանը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը զգում է, որ պարտվում է։ «Որովհետև զգում ա, որ պարտվում ա՝ հատկապես Երևանում։ Նողկանք եմ զգում, երբ տեսնում եմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ավելորդ բաներ են ասում ու բարկացնում են Նիկոլ Փաշինյանին։ «Ջղայնացնում են, ավելորդ բաներ են խոսում։ Չեմ ասում նորմալ ա, բայց որ ստիպում են տենց ա լինում։ Ուզում եմ, որ էդ բառապաշարը չօգտագործի, բայց ստիպված անում ա»,- ասաց նա։

«Ես չեմ կարող իրա տեղը պատասխանել, չեմ լսել, դրա համար էլ չեմ զգում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին