Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 22:30 25-04-2026

Թուրք են, դրա համար էլ Թուրքիայի դրոշն այրելուց վատ են զգում. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Ապրիլի 23-ի երեկոյան՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ, տեղի ունեցավ ավանդական ջահերով երթը, որը մեկնարկեց Հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշն այրելով։ Այս իրողությունը ներհայաստանյան որոշ շրջանակների մոտ դժգոհություններ էր առաջացրել, և վերջիններս Ադրբեջանից ու Թուրքիայից ավելի խիստ էին դատապարտում դա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հետևյալ հարցն ուղղել․ «Ձեր կարծիքով, ինչո՞ւ են ՔՊ-ականներն իրենց վատ զգում, երբ ջահերով երթի մասնակիցներն այրում են Թուրքիայի դրոշը»։

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում լսել ենք տասնյակ քաղաքացիների կարծիքներ, որոնք բավականին տարբեր ու երբեմն հակադիր էին։

Հարցվածների զգալի մասը նշել է, որ Թուրքիայի կողմից տարիներ շարունակ իրականացված հակահայ քաղաքականության, Հայոց ցեղասպանության ժխտման և տարածաշրջանային դիրքորոշումների պայմաններում նման քայլը իրենց համար հասկանալի է։

«Թուրք են, դրա համար էլ վատ են զգում»,-ասաց քաղաքացիներից մեկը

«Ճիշտ են անում, որ այրում են»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի:

Որոշ քաղաքացիներ էլ ընդգծել են, որ սա բողոքի խորհրդանշական ձև է, որը տարիներ շարունակ ուղեկցել է ջահերով երթին և դարձել է դրա մաս։

Միևնույն ժամանակ կային նաև քաղաքացիներ, որոնք բացասաբար գնահատեցին պետական խորհրդանիշերի այրումը՝ անկախ երկրի նկատմամբ վերաբերմունքից։

«Եթե մեր դրոշն այրեին, Ձեզ դուր կգա՞ր»,- նշեց մի քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան