Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 3 շաբաթ առաջ - 12:35 16-05-2026

ԵԱՏՄ-ից դուրս գալը uպառնում է հայկական տնտեսությանը առնվազն 5 միլիարդ դոլարի կորստով․ Պետդումայի նախագահ

Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45,4 տոկոսով ՝ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին, իսկ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը, փորձագետների գնահատականներով, սպառնում է Հայաստանի տնտեսությանը առնվազն 5 մլրդ դոլարի կորուստով։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Փորձագետների գնահատականներով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է արժենալ երկրի ՀՆԱ-ի 15-20%-ի կորուստ՝ առնվազն 5 մլրդ դոլար... Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների մասին խոսակցությունների ֆոնին մեր երկրի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է 45,4%-ով։ Եվ այս բացասական միտումը պահպանվում է»,- գրել է Վոլոդինը «Макс» հարթակի իր ալիքում։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է 2015 թվականին, և անդամակցության տասը տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ՝ 10,55-ից հասնելով 26,37 միլիարդ դոլարի։
«Բացի իրացման հսկայական շուկա մուտք գործելուց՝ Հայաստանը արտոնություններ է ստացել էներգետիկայի ոլորտում։ Մեր երկիրը Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով։ Այդ նույն ժամանակ Եվրոպայում գինը կազմում է 633 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Հայաստանի արտահանման 25%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին»,- նշել է Պետդումայի նախագահը։

Նա ընդգծել է, որ Հայաստանում աշխատող և այնտեղ բիզնես կառուցող Ռուսաստանի քաղաքացիները սկսել են փակել իրենց ձեռնարկությունները։ Նրա խոսքով՝ նրանք հեռանում են՝ կապված ապագայի անորոշության ստեղծված իրավիճակի և հնարավոր առաջացող խնդիրների հետ։

«Սա միայն մակերեսային պատկերն է։ Կորուստներն ավելի շատ են լինելու։ Եվ դրանցից ամենևին ոչ բոլորն են առնչվում ֆինանսներին»,- հավելել է Վյաչեսլավ Վոլոդինը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել