Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 12:46 15-05-2026

Պատերազմից գրեթե 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակված չեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Պատերազմից գրեթե 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակված չեն։ Ինչու՞։ Չունի՞ պետությունն իր զոհված զինվորների անունները ճշտելու հնարավորություն։ Իհարկե՝ ունի։ Եվ ուրեմն ինչու՞ չի արվում դա։ Ի՞նչն է թաքցվում։ Զոհերի թի՞վը։

Ապուշ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե եթե հանկարծ պարզվի, որ 44-օրյա պատերազմում ոչ թե 3900 զոհ ենք ունեցել (իշխանությունների ներկայացրած թիվը), կամ 5000 զոհ (ընդդիմության տվյալները), այլ, օրինակ, 7000 զոհ՝ դրանից կորստի ցավն ավելի թեթև է դառնալու։

Ո՛չ։ Ցավը նույնն է մնալու։ Դա այդ նույն ցավն է, որն այսօր էլ մեր շատ հայրենակիցների գերեզման է տանում։ Գրեթե ամեն շաբաթ ինչ-որ մարդու՝ հիմնականում արցախցի, անժամկետ հեռանալու մասին լուր եմ ստանում։ Բա ինչի՞ց են մահանում այդ մարդիկ։ Պատերազմի զոհ չե՞ն։ Բա ի՞նչ են։ Բայց ո՞վ նրանց անունը կներառի պատերազմի զոհերի թվում…

Իսկ 44-օրյա պատերազմին հաջորդած պատերազմական գործողությունների զոհե՞րը։ Նրանց ի՞նչ ցուցակում է ուզում «տեղավորել» Նիկոլի իշխանությունը։ Ու հիմա դրել թվի կռիվ է տալիս։ Կարծես, եթե 1000 հոգի զոհված լինեին, ցավն ու կորստի չափերն այլ էին լինելու…

Ամեն ինչն իրենց արշինով են չափում՝ մեզ էլ նույն այդ չափի գերին փորձում դարձնել։ Ու չես կարող բացատրել նման համբալներին, որ հարցը նույնիսկ զոհերի թիվը չէ։ Հարցն այն է, որ Հայրենիք ենք կորցրել։ Ու չկա մխիթարություն։ Ո՛չ մեկ զոհի համար կա մխիթարություն, ո՛չ 1000-ի, ո՛չ էլ 10.000-ի»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել