copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:18 14-05-2026

Էջմիածնում 18-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն

Մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի:

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածնի Սպանդարյան փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել էջմիածինցի 18-ամյա երկու երիտասարդ։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ»,- ասված է հաղորդագրությունում։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում