copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:31 21-08-2024

Երևանում 52-ամյա տղամարդը դանակահարել է 15-ամյա պատանուն

2024 թվականի օգոստոսի 18-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անչափահաս՝ 15-ամյա պատանի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրի՝ Բաղրամյան փողոցի շենքերից մեկի դիմային հատվածում, կատարվել է զննություն, որտեղ գտնվող զրուցարանի նստատեղի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։ Հարցաքննվել են դեպքի պահին տվյալ հատվածում գտնվող մի խումբ ականատեսներ, պատանու մարմնական վնասվածքների բնույթը, ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի 52-ամյա բնակիչը, նախկինում իր որդու և վերջինիս հասակակից 15-ամյա պատանու հետ կապված կենցաղային հարցի շուրջ զրուցելու նպատակով, մոտեցել է շենքի բակում հասակակիցների հետ գտնվող 15-ամյա պատանուն, առանձին զրույցի կանչել նրան։ Դրա ընթացքում, ի պատասխան իր հասցեին տղամարդու կողմից հնչեցված հայհոյանքների, պատանին հարվածել է 52-ամյա տղամարդուն, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Նրանց միջև քաշքշուկ և վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածել է պատանու ձախ քունքային և ձախ ենթակողային շրջաններին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:

Տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը):

Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել