Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 17:35 14-05-2026

Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի

«Նիկոլ Փաշինյանն այսօր, փաստացի, խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, 2023 թվականի սեպտեմբերին գերեվարված Դավիթ Իշխանյանի որդին։

Նշենք, որ այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Դավիթ Իշխանյանի ազատության հարցում չեն կարող արդյունքի հասնել, նրա կուսակիցները Հայաստանում խոսում են Արցախը հետ բերելու մասին։

«Ադրբեջանում էլ մտածում են՝ ինչի՞ գերիներին ազատենք, որ մի հոգի ավել հարձակվի մեր վրա՞»,- հայտարարել է Փաշինյանը:

Դավիթ Իշխանիյանի որդին՝ Արմեն Իշխանյանը նշել է, որ ամեն անգամ գերիների մասին հարցնելիս ասվում է, որ գործում են «մի վնասիր» սկզբունքով, բայց այսօր այնպիսի բան է ասել, որ խոստովանության նման մի բան է։

«Խոստովանել է, որ իրենց պատանդի կարգավիճակում են պահում, գուցե և Ալիևի հետ միասին»,- ընդգծել է Արմեն Իշխանյանը։

Նա ասաց, որ իրենց իրավապաշտպանների հետ կապի մեջ են, Դավիթ Բաբայանի ձայնագրությունը ևս լսել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել