copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:20 13-05-2026

Կրթական հաստատությունները պարտավոր են բացառել դասաժամերի ընթացքում քաղաքական գործընթացների մասնակցությունը․ ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված․ հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

«Յուրաքանչյուր երեխա ունի որակյալ և շարունակական կրթություն ստանալու իրավունք։ Ուստի պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են բացառել ուսումնական գործընթացը խաթարող ցանկացած միջամտություն, այդ թվում՝ դասաժամերի ընթացքում քաղաքական գործընթացների մասնակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծում է, որ անթույլատրելի է երեխաների ներգրավումը քաղաքական գործընթացներում այնպիսի ձևով, որը կարող է խոչընդոտել նրանց կրթության իրավունքի իրացմանը կամ հակասել երեխայի լավագույն շահի սկզբունքին։ Մասնավորապես, ուսումնական գործընթացի խաթարումը, դասաժամերին քաղաքական գործընթացներին մասնակցությունը կամ անչափահասների օգտագործումը քաղաքական քարոզչության նպատակով կարող են հանգեցնել երեխաների իրավունքների խախտման։ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կրթական հաստատություններին, քաղաքական ուժերին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին՝ առաջնորդվել երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքով, բացառել երեխաների իրավունքների ցանկացած սահմանափակում և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել կրթության իրավունքի լիարժեք իրացումը։

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
13:24 ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան