Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 17:12 13-05-2026

Նկարը սարքած չի. Անդրանիկ Հարությունյանը հաստատել է՝ աջակցում է ՔՊ-ին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են հայտնվել հանրային և քաղաքական քննարկումների կիզակետում։ Վերջին օրերին համացանցում բուռն քննադատությունների ալիք է բարձրացել դերասաններ Անդրանիկ Հարությունյանի և Ռաֆայել Երանոսյանի շուրջ՝ կապված իշխող ուժի ներկայացուցիչների հետ նրանց առնչությունների հետ։

Դերասան Անդրանիկ Հարությունյանի՝ իշխող ուժի խորհրդանիշ «սրտիկով» և ՀՀ քարտեզի պատկերով կրծքանշանով լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել։ Շատերը կասկածում էին լուսանկարի իսկությանը, սակայն դերասանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է դրա իսկությունը։

Հիշեցնենք նաև, որ նախօրեին քննադատությունների կենտրոնում էր հայտնվել նաև նրա գործընկերը՝ դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Վերջինս նկատվել էր Լենուղի գյուղում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ։

Երանոսյանը, պարզաբանելով իր ներկայությունը, շեշտել է, որ իր մասնակցությունը զուտ ընկերական բնույթ է կրել. Դերասանը նշել է, որ ՏԿԵ նախարարի և Արմավիրի մարզպետի հետ ունի ավելի քան 15 տարվա մտերմություն։ Նա ասել է, թե մասնակցել է ՔՊ-ի նախընտրական այդ միջոցառմանը մարդկանց լսելու, գյուղի հարցերը բարձրաձայնելու համար։ Երանոսյանը նաև շնորհակալություն է հայտնել գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար։

Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ներկայիս լարված քաղաքական մթնոլորտում հայտնի դեմքերի ցանկացած քայլ կամ լուսանկար կարող է հանրային լայն արձագանք և տարբեր մեկնաբանություններ ստանալ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան