copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:33 12-05-2026

Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց, ՀՀ-ՌԴ հարաբերությունները շատ սրեց. Վարդան Օսկանյան

Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց, ՀՀ-ՌԴ հարաբերությունները շատ սրեց:

Այս մասին ասել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Մի քանի շաբաթ առաջ, երբ Մոսկվայում իրենց հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Փաշինյանին հրապարակային փաստի առաջ դրեց՝ ԵԱՏՄ և Եվրամիություն թեմայով, Փաշինյանը ահավոր սխալ դիվանագիտական պատասխան տվեց, երբ ասաց՝ այնքան ժամանակ ինչքան հակասություն չկա, առայժմ այսպես շարունակենք, հետո կնայենք: Անկեղծ ասած, 7-րդ դասարանի աշակերտը երևի թե նման պատասխան չէր տա:

Ես մի պահ մտածեցի, որ երևի թե այդ մթնոլորտի մեջ Փաշինյանը անակնկալի եկավ և այլ պատասխան չուներ, դրա համար այդպես ասաց, բայց երբ 2 օր առաջ լրագրողները նորից այդ հարցը տվեցին նրան, նա նորից նույն պատասխանը տրվեց:

Փաշինյանը դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու մարդ է, նա չի իմացել, այսօր էլ չի իմանում, թե ինչ է դիվանագիտությունը, այս 8 տարիների ընթացքում էլ բացարձակապես ոչինչ չի սովորել։ Ցանկացած իրավիճակում, երբ նրա առաջ հարց է եղել, միշտ ինքը արել է սխալ ընտրություն: Վերջին գագաթնաժողովի ընթացքում Զելենսկու ներկայությունը, Մակրոնի հայտարարությունները և բազմաթիվ այլ հարցերի արդյունքում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շատ ավելի սրվել են, իսկ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները մեր 30 տարվա անկախության շրջանի ամենացածր մակարդակի վրա են գտնվում»,- նշել է Օսկանյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը