Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 16:47 11-05-2026

Համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ. ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե և դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում: Այդ մասին քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը՝ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ:

Փաշինյանն ասաց, որ համաձայն չէ «ապահարզան» ձևակերպման հետ, որովհետև միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում են ամուսնության հետ: Նա ընդգծեց, որ ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ասել էր՝ տրամաբանական կլինի, որ ՀՀ-ն հանրաքվե անցկացնի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ, որին ի պատասխան Փաշինյանը նշեց՝
«Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ հարց դնել, հանրաքվե անել: Կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի: Իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։

Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք չունենք նպատակ վնասել Ռուսաստանի շահերին»,- նշել է նա։ Փաշինյանը հայտնել է, որ մայիսի 28-29-ը չի մեկնի ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը, քանի որ զբաղված է լինելու նախընտրական քարոզարշավով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի