Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 10:00 10-05-2026

Ճակատագրական սխալը Նիկոլն ա, ոչ թե Ղարաբաղյան շարժումը․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար: Այս մասին Կոռնիձորում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել և դժվար արձանագրումներ ենք արել, դրանից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը իր ստեղծման առաջին օրից՝ 1991 թվականից, գտնվել է թակարդում: Մենք այսօր մեր պետությունը թակարդից հանել ենք և դրել ենք բոլորովին այլ՝ զարգացման տրամաբանության վրա: Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում, դա սուտ է եղել, իրենք իմացել են, որ սրա հետևանքը ծանր է լինելու: Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»,- նշել է նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ այդ մտքի հետ, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Ես ոչ մեկի հետ համաձայն չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ մի հարցում համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Փաշինյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ ոչ մի հարցում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Արցախ ընդհանրապես չպետք է լիներ։ «Այո, այո, Ղարաբաղ վաբշե չպիտի լիներ, պիտի իրանք ապրեին Ադրբեջանի կազմում, էդքան զոհ չէինք ունենա»,- ասաց նա։

«Ոչ, սխալը ինքն ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ