Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 շաբաթ առաջ - 21:00 07-05-2026

Ալենի ասածը խայտառակություն ա․ մինչև 2018-ը մենք հիմն, դրոշ չե՞նք ունեցել․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նախօրեին լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում նախկինում Հայաստանը եղել է «ծնկած», և որ մինչև 2018-ը Հայաստանն անկախություն չի ունեցել։

«Մենք մինչև 2018 թվականը անկախություն չենք ունեցել, իսկ 2020 թվականից հետո, հաշվի առնելով այն, թե ինչ տեղի ունեցավ, երբ ԼՂ ժողովուրդը տեսավ, որ դաշնակիցը մեզ առնվազն մենակ թողեց, ակնհայտ դարձավ, որ չի կարելի գնալ ու մի երկրի... չեմ ուզում այդ «վառ» բառն ասել... դառնալ»,- նշել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Ալեն Սիմոնյանի հետ, որ Հայաստանը մինչև 2018 թվականն իրական անկախություն չի ունեցել»։

«Ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա խայտառակություն է։ «Ոչ, դա խայտառակություն է, այսինքն մենք կախման մեջ ենք եղել հա։ Մենք հիմն չե՞նք ունեցել, դրոշ չե՞նք ունեցել։ Դե իրանց ձայները ապահովելու համար են նման արտահայտություններ անում։ Մարդ ինչքան բանականությունից հեռու լինի, որ ասում ա՝ Ալիևը մեր անվտանգության երաշխավորն ա, էդ նշանակում ա՝ մոռանանք սաղ մեր մորթվածներին, գնանք Ալիևին ձեն տանք, բա ինչի ենք քեզ ընտրում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ պնդեց, որ իշխանականների ոչ մի ասածի հետ համաձայն չէ։ «Ես նրանց ոչ մի բանի հետ համաձայն չեմ, լինի Ալեն Սիմոնյան, թե մյուսներ, տեսածս ստիպում, որ պետք չի հավատալ ոչ մեկին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել