Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 02-07-2024

Փաշինյանի ասածը հիմարություն է. հարցում

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է ասում․ «Արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»։ Այս արտահայտությամբ նա փորձում է արդարացնել իշխանությունների անգործությունը, հակադարձել իշխանությունների հասցեին հնչող հանրային քննադատություններին և արտաքին գործընկերների հանդիմանանքներին։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ են հասկանում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»։

«Ես հասկանում եմ, որ տգետ է։ Թող գնա մի երկու տարի սովորի, մեզ՝ կրթվածներիս դաս չտա»,- ասաց մի քաղաքացի։

Հարցվածների մի մասը դժվարացավ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այս խոսքը։

«Առանձնապես այնքան էլ իմաստուն միտք չէ»,-հեգնեց մի քաղաքացի։

«Ես իր խոսքերից ընդհանրապես բան չեմ հասկանում»,- ասաց անցորդներից մեկը։

«Ընդամենը հիմարություն է»,- կարճ պատասխանեց մեկ ուրիշը։

Մի կին փորձեց պաշտպանել Փաշինյանին, սակայն նույնպես չկարողացավ մեկնաբանել նրա այս խոսքը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը «Արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների» արտահայտությունն արել է Մայիսի 28-ի տոնական ուղերձում, փորձելով արդարանալ, թե ինչու անկախության պաշտպանության ուղղությամբ գործուն քայլեր չի անում։ Նույն արտահայտությունն արել է նաև հուլիսի 1-ին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ, փորձելով արդարանալ, թե ինչու է խոստացված ժամկետներում չի իրականացնում ժողովրդավարական բարեփոխումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել