copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 13:36 06-05-2026

Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը բավարար չափով հասունացել է, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող քննարկման ժամանակ։

«Թուրքիայի հետ հրաշալի երկխոսություն ունենք։ Համագործակցության բազմաթիվ առիթներ են եղել, հենց երեկ մեր ներկայացուցիչները հուշագիր ստորագրեցին՝ համատեղ վերականգնելու պատմական Անիի կամուրջը, որը Հայաստանի և Թուրքիայի սահմանին է։

Մեկ շաբաթ առաջ երրորդ հանդիպումը տեղի ունեցավ աշխատանքային խմբի, որը փորձում է վերականգնել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապը՝ Գյումրի-Կարս ուղով։

Այսինքն, ունենք համագործակցության բազմաթիվ դեպքեր, բայց սահմանն, ընդհանուր առմամբ, փակ է։ Երկկողմ պատրաստակամություն ենք արտահայտել դիվանագիտական հարաբերություններ հիմնելու, մեր երկկողմ հետաքրքրությունն ու պատրաստակամությունն ենք արտահայտել սահմանը լիովին բացելու վերաբերյալ։

Համաձայնություն կար առաջին փուլում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար, սակայն առ այսօր սահմանները դեռ փակ են։ Որոշ համաձայնություններ իրականացվում են, որոշները դեռ մշակվում են, բայց կարող եմ վստահորեն ասել, որ սա տեղի է ունենալու, քանի որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը բավարար մակարդակի է հասել, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել