copy image url
Խոսք 4 տարի առաջ - 20:55 14-03-2022

Ռազմագերիների գործերը դրական արդյունքներ կունենան. Սիրանուշ Սահակյան

Oragir.news-ը Ադրբեջանում մինչ օրս ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ:

‹‹Կան գործեր, որոնք առաջնահերթությունն ունեն, կան, որ սովորական ռեժիմով են քննվում՝ կախված գանգատների առարկայից, բայց բոլորը դատարանում գրանցված և քննության ենթակա գործեր են››: Սահակյանն ասաց, որ առաջնահերթություն ունեցող գործերը այն մարդկանց համար են սահմանվել, որոնք ունեն առողջությանը սպառնացող վտանգներ: ‹‹Դատարանն ընդունում է, որ նշված անձանց կյանքին, առողջությանը սպառնացող վտանգ է առկա: Ապահովող միջոցներ ձեռնարկելը նաև արագացնում է գործի քննությունը՝ հաշվի առնելով շահերի կենսականությունը։ Դա մասնավորապես վերաբերվում է այն անձանց, որոնք դեռևս պահվում են Բաքվում: Այսինքն՝ հաստատված ռազմագերիներ են››:

Հարցին՝ կա՞ դրական տեղաշարժ, Սահակյանը պատասխանեց. ‹‹Դրական տեղաշարժ է նախ այն, որ դատարանը հարյուրավոր գործերով կիրառեց անհապաղ միջոցներ և միջազգային ուշադրությունը մեծացրեց գործերի նկատմամբ: Դրանք մերժված գործերն էին, կարող էին չգրանցվել, կարող էին անընդունելի ճանաչվել: Նմանատիպ հատկանիշ կա, բայց դատարանը քննություն է իրականացնում։ Վերջնական արդյունքը այն է, որ նախ խախտումները կարձանագրվեն: Ադրբեջանը, որ չի իրականացնում քաղաքական-իրավական պայմանավորվածություները և հրաժարվում է անձանց վերադարձնել կամ ձգձգում է, որոշ դեպքեր ներկայացնում է որպես հանցագործություններ, այս հետևանքները կվերացվեն: Դատարանը անհապաղ ազատ արձակում կպահանջի, և դատարանի հսկողությամբ հայրենադարձությունը տեղի կունենա: Այն անձինք, ովքեր ապօրինի դատապարտվել են շինծու քրեական մեղադրանքներով, կարդարացվեն, և նշված անձանց անունը և բարի համբավը կպաշտպանվեն: Եվ ինչու ոչ, նաև նյութական պատասխանատվության կենթարկվի Ադրբեջանը՝ կատարված խախտումների համար››:

Սահակյանը հավելեց, որ որոշ ժամանակ է անհրաժեշտ արդյունքները ավելի առարկայական տեսնելու համար: Հարցին, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, ասաց. ‹‹Միջպետական գանգատի քննությունը 5-7 տարի կարող է տևել, որոշ գործերում մենք ակնկալում ենք, օրինակ, 3 տարվա ընթացքում ունենալ վճիռներ, բայց միջինացված 5 տարի պետք է նկատի ունենալ››: Ըստ Սահակյանի՝ գերիների պաշտոնական թիվը 38-ն է, իսկ ոչ պաշտոնականը՝ 80: ‹‹38 անձ ըստ պաշտոնականացված թվերի է, որ Ադրբեջանն ընդունում է, իսկ այն գերիները, ում չեն ընդունում, ըստ մեր փաստահավաք առաքելության և մեր կողմից քննվող գործերի՝ 80-ն է››:

Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի