copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 11:06 06-05-2026

Բրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրակ է բացել. կան զnhեր և վիրավnրներ

Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրակ է բացել՝ սպանելով երկու աշխատակցուհու և վիրավորելով ևս երկու հոգու:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով տարածաշրջանային ռազմական ոստիկանությանը:

«Ցավոք, երկու աշխատակցուհի է զոհվել», - լրագրողներին հայտնել է Ակրի նահանգի ռազմական ոստիկանության հատուկ գործողությունների գումարտակի գնդապետ Ֆելիպե Ռուսոն:

Կրակոցները հնչել են դեպի տնօրենի կաբինետ տանող միջանցքում, ընդ որում՝ դպրոցականին չի հաջողվել մտնել ուսումնական դասարաններ: Ոստիկանության տվյալներով՝ կրակ է բացել 13-ամյա աշակերտը, ով օգտագործել է իր խորթ հոր զենքը: Դեռահասը ձերբակալված է:

Աշակերտներից ոչ ոք ծանր վիրավորում չի ստացել, սակայն մեկ դպրոցական վիրավորվել է ոտքից: Տուժել է նաև մեկ մեծահասակ:

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, մի քանի աշակերտներ գիտեին նախապատրաստվող հարձակման մասին: Նրանք նույնականացվել են և կհարցաքննվեն հնարավոր հանցակցության կասկածանքով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր